?

Log in

No account? Create an account
Սոցիալական ցանցերի հաջողության գաղտնիքը
hamletmuradyan
Սոցիալական ցանցերը մեծ պահանջարկ ունեն այսօր։ Եթե առաջ մարդիկ շփվում էին ICQ-ի, Jabber-ի և այլ արագ հաղորդագրությունների փոխանցման համակարգերով, ապա այսօր դրանց փոխարինում են սոցիալական ցանցերը։ Գոյություն ունեն առաջատար սոցիալական ցանցեր։ Դրանցից օգտվում և ամեն օր այցելում են միլիոնավոր օգտագործողներ։ Դրանց թիվը սահմանափակ է․ մոտ 10 առաջատար և 100 քիչ հայտնի սոցիալական ցանցեր ու համայնքներ։

Սակայն դրանց հետ զուգահեռ գոյություն ունեն նաև այլ՝ ավելի քիչ հայտնի սոցիալական ցանցեր։ Դրանց թիվը հասնում է մի քանի հազարի։ Հասկանալի է, յուրաքանչյուր ոք այսօր ցանկանում է դառնալ երկրորդ Մարկ Ցուկերբերգ կամ Պավել Դուրով։ Սակայն դա գործնականում անհնար է։

Այսուհետ ես կխոսեմ Facebook և VK սոցիալական ցանցերի մասին։ Այլ ցանցերի մասին խոսելուց ես կնշեմ դրանց անունները։

Ֆեյսբուքն ու ՎԿ-ը բավականին հայտնի են։ Դրանք ունեն մեծ լսարան, բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ։ Եթե համեմատենք փոքր սոցիալական ցանցերը դրանց հետ, ապա այս երկու հսկաները գրեթե միշտ հաղթում են։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ են հաղթում դրանք։ Պատասխանը շատ պարզ է․ օգտագործողները պատրաստ չեն միգրացիայի։ Այժմ ավելի մանրամասն։

Ես ուզում եմ դառնալ միլիոնատեր։ Ես ուզում եմ կառավարել հսկա ընկերություն։ Ցանկանում եմ դառնալ Ցուկերբերգ կամ Դուրով։ Ես ստեղծել եմ մի սոցիալական ցանց, որն իր հիմնական ֆունկցիաներով նման է հասկաներին։ Անվանել եմ այն The New Social Network։ Սակայն մարդիկ չեն մտնում։ Ինչո՞ւ։

Դրա պատճառն այն է, որ ես ստեղծել եմ սովորական դարձած ֆունկցիաներով սոցցանց։ Այսինքն, հարցի պատասխանը հենց հարցի մեջ էր։ Եկեք նայենք օգտագործողի տեսանկյունից։

Ես օգտագործող եմ։ Ակտիվ օգտվում եմ սոցցանցերից։ Ինձ ինչ-որ մեկը հայտնում է, որ գոյություն ունի The New Social Network անվանումով սոցցանց։ Մտնում եմ, ոչ մի նոր բան չեմ տեսնում։ Ոչ մի արտասովոր բան, սովորական սոցցանց։ Ես չեմ կարող այնտեղ ժամանակ անցկացնել մենակ, քանի որ իմ ընկերներից ոչ ոք այնտեղ չկա։ Նաև չեմ կարող իմ ընեկրներին հրավիրել այնտեղ, քանի որ իմաստ չկա․ ինչո՞ւ ես պետք է իմ ընկերների հետ տեղափոխվեմ մի ուրիշ՝ նոր զարգացող սոցիալական ցանց, եթե այն ոչնչով չի տարբերվում Ֆեյսբուքից կամ ՎԿ-ից։ Դուրս եմ գալիս և այլևս չեմ վերադառնում։

Այդ դեպքում, մի՞թե նոր սոցցանցեր այլևս չեն ստեղծվի։ Կստեղծվե՛ն։ Պարզապես ճիշտ մոտեցում է պետք ցուցաբերել։

Instagram, FourSquare և այլ սոցիալական ցանցերը (եկեք չընկնենք սահմանումների հետևից և դրանք սոցցանց անվանենք) հաջողության հասան։ Ինչո՞ւմն էր դրանց գաղտնիքը։

Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկար։ Նրանք ուղղակի առաջարկեցին նոր բան։ Նրանք առաջարկեցին այն, ինչ մինչ այդ չկար սոցիալական ցանցերում, բայց այնքա՜ն պակասում էր օգտագործողներին։ Ահա բանալին։

Ամեն օր ստեղծվում են ստանդարտ ֆունկցիաներով սոցիալական ցանցեր։ Սակայն դրանցից ոչ մեկն հաջողության չի հասնում, որովհետև դրանք չեն առաջարկում այն, ինչ հարկավոր է օգտագործողին։ Նրանք միայն առաջարկում են այն, ինչ արդեն կա։ Եվ դա սխալ է։ Պետք է նախ մտածել օգտագործողի մասին, սոցիալական ցանցի ֆունկցիաների, այլ ոչ թե փողի ու հարստության մասին։

Համացանցի «ամենաանոմալային» տեսանյութերի TOP 3-ը
hamletmuradyan
Ես արդեն վաղուց չէի գրել իմ բլոգում։ Եվ այսօր որոշեցի ստեղծեմ համացանցի այն տեսանյութերի TOP 3-ը, որոնք կարճ ժամանակում սիրվում են բազմաթիվ ինտերնետ օգտագործողների կողմից։ Սկսենք։

1. PSY ― Gangnam Style
Երգի և տեսահոլովակի մասին մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ վերաբերվում է Youtube-ում տեսանյութի դիտելիության քանակին․ շուրջ 610 մլն դիտում ընդամենը 3.5 ամսում։ Տեսանյութը վիդեոհոսթինգ է բեռնվել հուլիսի 15-ին և այսօրվա դրությամբ այն արդեն դիտելիության քանակով ռեկորդակիր է Youtube-ի ամբողջ պատմության մեջ։ Այն առաջ է անցել այնպիսի աստղերից, ինչպիսիք են Էմինեմը, Լեդի Գագան, LMFAO-ն և, կներեք արտահայտությանս համար, Ջասթին Բիբերից։



2. Инстарам и Эхтарам ― Мейхана "Давай, досвидания"
Չգիտեմ անունները ճիշտ եմ գրել, թե չէ, բայց դե կարևոր չի։ Երևի թե բոլորն էլ արդեն գլխի ընկան, թե խոսքն ինչի մասին է։ Իսկ ով գլխի չընկավ, ասեմ։ Խոսքը Ադրբեջանում գտնվող մի ռեստորանում տեղի ունեցած Մեյխանայի (մեր լեզվով ասած՝ Freestyle-ի) մասին է։ Մեյխանայի գլխավոր հերոսները երկու եղբայր են՝ Ինստարամն ու Էխտարամը։ Նրանք տեղում իբր թե ռուսերենով հորինում են երգի բառերը և ասում։ «Давай, досвидания»-ն յութուբում, իհարկե, պաշտոնական ալիք չունի, այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե որքան դիտում ունի, բայց կարծում եմ, որ դրանք շատ կլինեն։ Շուրջ 4 ամիս բոլորը այդ արտահայտությունը բոլորի լեզվի վրա էր։ Այն ասում էին այնտեղ, որտեղ հնարավոր է։ Եվ նույնիսկ Тимати-ն Կիրկորովի մասին Դիս նկարելուց կրկներգը ընտրել էր հենց այս արտահայտությունը։ Չնայած սա արդեն մեկ այլ ֆիլմից է․․․
Ով չգիտի, ասեմ, որ Ինստարամն ու Էխտարամը Ադրբեջանի քաղաքացի են, բայց ադրբեջանցի չեն։ Նրանք Թալիշ են, բայց ապրում են Ադրբեջանում։ Ինչպես Եզդիները Հայաստանում։ Նշեմ նաև, որ Ադրբեջանական կառավարությունը Թալիշների դեմ ճնշումներ է գործադրվում։



3. Язь
Տեսանյութը, ի տարբերություն նախկին երկուսի, երգ չէ։ Այն ուղղակի մի պապիկի մասին է, ով ձկնորսության ժամանակ Язь մակնիշի տեսակի ձուկ է բռնում և դրա մասին խելագառի պես գոռում է։ Պապիկը ինքը շատ նորմալ, ադեկվատ մարդ է։ Բայց այդ պահին նա․․․ շատ էր ուրախացել :) Տեսանյութը տևում է մի քանի վայրկյան, սակայան այն այնքան հայտնի է դառնում, որ մի քանի ամիս կիրառվում է ինտերնետ օգտագործողների շրջանում որպես խելագար ուրախությունն բնութագրող բառ։ Ի միջի այլոց, տեսանյութն ունեցավ նաև իր դրական կողմերը․ մարդիկ իմացան, որ գոյություն ունի այդպիսի տարօրինակ անունով ձուկ :)

Tags:

Առաջին տպավորությունները iOS 6-ից
hamletmuradyan
Երեկ տեղադրեցի իմ iPad-ի վրա iOS 6 օպերացիոն համակարգը: Այս գրառման մեջ ես ցանկանում եմ կիսվել այն տպավորություններով, որոնք ստացա նոր օպերացիոն համակարգից:

Նախ ասեմ, որ ես այնքան էլ հիացած չեմ iOS 6-ի նոր հնարավորություններով: Այն այնքան էլ շատ չի տարբերվում iOS 5.1.1-ից: Թվարկեմ այն ամենը, ինչ ես նկատել եմ iOS 6-ում: Ինձ դուր եկած հնարավոությունները ես նշել եմ «[+]» նշանով, իսկ դուր չեկածները՝ «[-]» նշանով:

[+] Siri: Թերևս ամենակարևոր և, ինձ համար, ամենասպասված հնարավորությունը, որը ինձ տալիս է iOS 6-ը: Ես հենց այդ հնարավորության պատճառով եմ ժամանակից շուտ տեղադրել iOS 6-ը:

[Ահա մի հատված իմ ու Siri-ի երկխոսությունից]Ես: Hello.
Siri: Hello.
Ես: What is your name?
Siri: My name is Siri.
Ես: Who are you?
Siri: Who I am isn't important.
Ես: Where are you?
Siri: I'm right here, Hamlet.


[-] YouTube: Ցավոք, YouTube-ի ծրագիրը հեռացված էր: Ես օգտվում էի այդ ծրագրից և այն ինձ շատ դուր էր գալիս: Սակայն, պարզ բան է, Apple-ը չի ցանկանում իր «թշնամու» ծառայության ծրագիրը դնի իր իսկ արտադրության մեջ:

[-] Google Maps: Սա նույնպես արժանացել է YouTube-ի ճակատագրին: Ճիշտ է, քարտեզները չեն հեռացրել, սակայն Apple-ը հրաժարվել է Google ընկերության քարտեզներից: Նա տեղադրել է իր «արտադրության» քարտեզները, որոնք շատ աղքատ են ոչ միայն Հայաստանի, այլև նույնիսկ ԱՄՆ-ի համար:

[+] Clock: YouTube-ի ազատ տարածության փոխարեն այժմ տեղադրված է Clock ծրագիրը: Դրա միջոցով կարելի է իմանալ, թե ժամը քանիսն է երկրագնդի այս կամ այն հատվածում:

Clock

[+] FaceTime: iOS 6-ում ավելացվել է FaceTime ծարգիրը: Այն, կարելի է ասել, Skype-ի անալոգն է iDevice-ների համար:

Մնացած թարմացումները, իմ կարծիքով, այնքան էլ մեծ չեն կամ ոչ այնքան նշանակալի (միջուցե ես դեռ չեմ նկատել դրանց նշանակությունը): Ամեն դեպքում, ես սպասում եմ, որ սեպտեմբերի 19-ին, iOS 6-ի պաշտոնական թողարկումից հետո այն ավելի կլավանա:
Tags: , ,

My tweets
hamletmuradyan
  • Thu, 19:20: Այսօր կայքս լուրջ թարմացրել եմ։ Հեռացրել եմ ավելորդ բաժինները, ավելացրել նորերը, փոխել ինֆորմացիան։ Գնահատե՛ք ;) http://t.co/hiL89uVX
Tags:

Իմ նոր կայքը
hamletmuradyan
Հենց նոր թարմացրեցի իմ կայքը։ Այն այժմ ունի ավելի մեծ ֆունկցիոնալություն։ Հանել եմ անպետք բաժինները, փոխարենը ավելացրել եմ անհրաժեշտ ուրիշ բաժիններ։

Հին կայքը ես գրել էի մեկ տարի առաջ, երբ դեռ այդքան էլ հմուտ չէի ծրագրավորման մեջ։ Դրա համար այն մեծ խնդիրներ առաջացրեց։ Ես առաջնորդվեցի հին դիզայնով ու գրեցի նոր կայքը։ Այն ունի 2 լեզու՝ հայերեն և ռուսերեն։ Հնարավոր է, որ հետագայում ավելացնեմ անգլերենը։

Խնդրում եմ, գնահատել այն՝ http://hamletmuradyan.com/hy։

Հ․Գ․ Սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ, կապվեք ինձ հետ։ Գրեք իմ էլ․ փոստի հասցեին։ Այն կգտնեք կայքիս հենց առաջի էջում։
Tags:

My tweets
hamletmuradyan
  • Wed, 20:16: Ռեզյումես գրելուց հասկացա, որ ես ավելի շատ բան գիտեմ, քան ես էի պատկերացնում :) Դեռ մի քանի բանի մասին էլ չեմ գրել։
  • Wed, 20:23: Google+ սոցցանցի +1 կոճակը առավել ճիշտ է, քան Ֆեյսբուքի Like-ը։ Եթե ինչ-որ մեկի մահվան մասին է գրված, Like սեղմել = հավանել մահը։
  • Wed, 22:52: Apple-ի նոր շնորհանդեսը http://t.co/w3rsKeix
  • Wed, 23:36: Վահ․․․ 28 ՄՊ-անոց պանորամաներ :))
  • Thu, 00:34: iPhone 5-ն էլ դուրս եկավ։ Մանրամասն՝ http://t.co/o1oVaszy
  • Thu, 00:35: Ինչպես նաև հայտնի է iOS 6-ի թողարկման ամսաթիվը՝ 19 սեպտեմբերի, 2012 թ․։ Մանրամասն՝ http://t.co/h0Mm8vAK
Tags:

Apple-ի նոր շնորհանդեսը
hamletmuradyan
Այժմ Սան-Ֆրանցիսկոյում ընթանում է Apple-ի շնորհանդեսը, որտեղ ներկայացվելու է ներկայացվում է նոր iPhone 5-ը։

Շնորհանդեսի առցանց հեռարձակումը նկարների տեսքով կարող եք դիտել http://live.appleinsider.ru կայքում։ Խորհուրդ կտամ նաև լսել մեկնաբանների առցանց պոդքասթը։ Նրանք շատ հետաքրքիր փաստեր են ասում։
Tags: , ,

Ինչպե՞ս ստանալ պատահական բանալիներ
hamletmuradyan
Խոսքը, իհարկե, դռան բանալիների մասին չէ։ Խոսքը պատահականա տառերից և թվերից կազված տողի (արտահայտության) մասին է։

Այդպիսի բանալիները կարելի է օգտագործել որպես աղ (salt)՝ գաղտնաբառերը գաղտնագրելու համար, կամ նոր գաղտնաբառ գեներացնելու։

Մի խոսքով, եթե ցանկանում եք գեներացնել իրական պատահական բանալի(ներ), ապա կարող եք օգտվել այս կայքից։

Ծառայությունը տրամադրում է GRC-ը (Gibson Reserch Corporation)։

Հասցեն՝ https://www.grc.com/passwords.htm

Հետագայում, հնարավոր է, ավելի մանրամասն հոդված գրեմ իմ մասնագիտական բլոգում։

Իմ առաջին գրառումը
hamletmuradyan
Ես, իմ սովորության համաձայն, բլոգի առաջին գրառման վերնագիրը դնում եմ «Իմ առաջին գրառումը»։ Մի խոսքով, ես արդեն LJ-ում եմ։ Ներկայանամ, թե ով եմ։

Ես Համլետ Մուրադյանն եմ, վեբ-ծրագրավորող։ Ես ծրագրավորում եմ մի շարք լեզուներով (հիմնականում զբաղվում եմ back-end ծրագրավորմամբ PHP ծրագրավորման լեզվով)։

Համացանցում գրեթե միշտ գրառում եմ հայատառ։ Սոցիալական ցանցերից նախընտրում եմ VK-ը իր պարզության համար․ Ֆեյսբուքը ցանկանում է բոլորի համար լավը լիներ, ինչի շնորհիվ բավականին բարդ է։

Գրառումներ եմ ավելացնում Հայերեն Վիքիպեդիայում (իմ էջը հայերեն վիքիպեդիայում)։ Ցանկանում եմ, որ Հայաստանում համացանցը այնքան զարգանա, ինչքան այն զարգացել է մյուս երկրներում։ Դրա համար հարկավոր է փակել օդնոկլասնիկը ստեղծել հայերեն նյութերով բազմաթիվ կայքեր, որպեսզի մարդ ինչ-որ ինֆորմացիա փնտրելուց միանգամից ոչ թե փնտրի անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, այլ հենց հայերենով։ Այժմ ես մտածում եմ այդ ուղղությամբ, թե ինչպես կարող եմ լրացնել հայերեն տեղեկատվական բազան համացանցում։

Կարծում եմ, կարողացա կարճ ներկայանալ։ Մնացած իմ գործունեության և հենց իմ մասին կարող եք կարդալ մյուս գրառումներում, որոնք ես հետագայում կստեղծեմ։ Շնորհակալություն ընթերցելու համար։